Բռնցքամարտի ԵԱ․ Սուրեն Կատվալյանը մեդալ է նվաճել – armeniatoday.am

Սերբիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ
Սուրեն Կատվալյանը բրոնզե մեդալ է նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակիչում անգլիացի բռնցքամարտիկի հետ մենամարտում նա 3։2 հաշվով հաղթել է առաջին և երկրորդ ռաունդներում։ Նույն հաշվով 3-րդ ռաունդում հաղթել է անգլիացի մարզիկը։

ֆեդերացիան արդար չի համարել մրցավարների որոշումը՝ նշելով, որ «մրցավարական աճպարարության շնորհիվ անգլացին 3։2 հաշվով հաղթել է նաև մենամարտը»։

Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 11-ից 22-ը։

Leave a Comment