
ԱԺ իր ելույթում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը նշել է. «Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք, որ չիմանալու պատճառով էս երկրի անվտանգությունը դնում է կասկածի տակ: Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ… Ինչքան կարելի է Ադրբեջանի պահանջը կատարելու համար կեղծել անգամ սեփական երկրի պատմությունը»: