ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հնարավոր է հետ կանչվի պաշտոնից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Արսենյանին, քանի որ դժգոհ է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկայից և դրա պատասխանատուներից մեկը համարում է դեսպանին։
