Հայաստանի ամբողջ տարածքում օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +33-35 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +23-28, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +22-26, նախալեռներում՝ +29-32 աստիճան։
Գեղարքունիքի մարզում ցերեկը կանխատեսվում է +22-27, Լոռու մարզում՝ +24-28 աստիճան։
Տավուշի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +23-26, հովտային շրջաններում՝ +27-31 աստիճան։
Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +23-26, նախալեռներում՝ +30-34 աստիճան։
Արարատի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +31-34, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Արմավիրի մարզում ցերեկը կանխատեսվում է +31-34 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +23-26, նախալեռներում՝ +32-35 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +17-21, նախալեռներում՝ +23-27, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճան։
Արցախում կանխատեսվում է մինչև +28 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
