Լիբերիայի նախկին փոխնախագահ Ջուել Թեյլորը ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ՝ կոկաինի միջազգային ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեղադրանքով, հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ 63-ամյա Թեյլորը չորեքշաբթի օրը ձերբակալվել է Մոնրովիայի միջազգային օդանավակայանում, որից հետո տեղափոխվել է Լիբերիայի ազգային ոստիկանության շտաբ։
«Լիբերիայի կառավարությունը՝ Արդարադատության նախարարության միջոցով, հանրությանը տեղեկացնում է, որ նախկին փոխնախագահ Ջուել Հովարդ-Թեյլորին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Լիբերիայի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս գործող ենթադրյալ միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանցի վերաբերյալ ընթացիկ հետաքննության շրջանակներում», — ասվում է հայտարարության մեջ։
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ միջազգային ցանցի ևս երեք ենթադրյալ կազմակերպիչների՝ Ուկրաինայի մեկ քաղաքացու և Խորվաթիայի երկու քաղաքացու, մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։
Smart News Liberia-ն հաղորդում է, որ մեղադրանքները վերաբերում են 336 միլիոն դոլարի կոկաինի առաքմանը։
Ջուել Թեյլորը 2018-ից 2024 թվականներին զբաղեցրել է Լիբերիայի փոխնախագահի պաշտոնը։