Բանտում էլ ինձ հանգիստ չեք տալիս․ Ղարիբաշվիլի

Բանտում էլ ինձ հանգիստ չեք տալիս․ Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետը բանտից նոր նամակ է տարածել։ Ութ ամիս կալանքի տակ գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին իշխանություններին մեղադրել է իր նկատմամբ «կեղտոտ սադրանք» կազմակերպելու, իրեն դավաճանելու և կոռուպցիոն մեղադրանքներում մեղքն ընդունելու պահանջով ճնշում գործադրելու մեջ։

Նրա խոսքով՝ իրեն երկու անգամ ակնարկել են նաև 75-ամյա հորը հնարավոր ձերբակալելու մասին։

«Սկզբից դուք իմ նկատմամբ կեղտոտ սադրանք կազմակերպեցիք, ինձ ծուղակը գցեցիք։ Ես ձեզ հավատացի, վստահեցի, բայց դուք ինձ խաբեցիք ու դավաճանեցիք։ (…) Հիմա էլ բանտում ինձ հանգիստ չեք տալիս, պահանջում եք ընդունել կոռուպցիոն մեղադրանքը՝ քաղաքականություն վերադառնալու նույնիսկ չնչին ռիսկը բացառելու համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ հայտարարել՝ ես ոչ մեկի դեմ չեմ պայքարում և ոչ մեկի դեմ պատերազմ չեմ մղում․ ես միայն ինձ և ընտանիքիս եմ պաշտպանում»,– գրել է Ղարիբաշվիլին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment