2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն ԱՄՆ դոլարը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։…
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն ԱՄՆ դոլարը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Ներկայացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել էր շուրջ 287 միլիոն դոլար։ Այսպիսով, 2026 թվականի նույն ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով։
Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է նաև համեմատություն 2017 թվականի ցուցանիշի հետ։
2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը կազմել էր մոտ 301 միլիոն դոլար։
2026 թվականի հունվար-հունիսին գրանցված ավելի քան 516 միլիոն դոլարի ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 71 տոկոսով։
Այսպիսով, կառավարության ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 229 միլիոն դոլարով։
