Ուկրաինական Ժիտոմիր քաղաքը ենթարկվել է ռուսական հարձակման։ Քաղաքում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։
Հարվածներից մեկը հասցվել է Ժիտոմիրի մարզի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության շենքին։ Հարձակման հետևանքով շենքի տանիքում և չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության, փրկարարական և այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։
Հարձակման հետևանքով երկու ոստիկան զոհվել է, առնվազն 20 մարդ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Ցուցկիրիձեն։
Հարձակման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
