
Համացանցում նոր կադրեր են տարածվել քիչ առաջ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպից:
Հիշեցնենք՝ երբ ընդդիմադիր Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը սկսեց արձագանքել, դահլիճից հնչեցին քննադատություններ: Փոխխոսնակը ընդդիմադիր Դավիթ Ղազինյանին նկատողություն հայտարարեց: Նրա նկատմամբ կիրառվեց կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում դահլիճից: