«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը», մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերը, ԱԺ-ում այդ մասին լրագրողներին տեղեկացրել են խմբակցությունների ղեկավարները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ Հակոբյանի առաջարկը չեն ընդունելու՝ խմբակցությունը ցանկություն չունի։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նույնպես հայտնել է, որ Հակոբյանի առաջարկը չեն ընդունելու, սակայն որոշման մանրամասները չի ներկայացնել՝ նշելով, որ այդ մասին ավելի ուշ հայտարարություններ կլինեն։

Հակոբյանն օգոստոսի 18-ին ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել միանալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին ինքնուրույն հանցագործություն ճանաչելու նախաձեռնությանը։ Այդ նպատակով նա հանդիպման էր հրավիրել Կարապետյանին և Գրիգորյանին։

Հակոբյանն ընտանեական բռնության դեպքերի մասին բարձրաձայնել էր հուլիսի վերջին՝ նշելով, որ թեման բարձրաձայնելուց հետո սեփական անվտանգությանն ու կյանքին ուղղված սպառնալիքներ է ստացել:

Նրա հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Հակոբյանի «հրապարակմանն ընթացք է տրվել»։

Հակոբյանը օգոստոսի 17-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով ընդունել ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնող օրենք։

Leave a Comment