Այսօր Աննա Հակոբյանը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացի քննարկմանը հրավիրել էր մասնակցելու նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Հակոբյանն իր առաջարկը քննարկելու համար հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Նարեկ Կարապետյանը քաղաքակիրթ ձևով մերժել է հանդիպման առաջարկը, Աննա Գրիգորյանը դեռ չի պատասխանել, բայց ամենայն հավանականությամբ նա էլ կմերժի: Զանգերին «Հայաստան» խմբակցության ղեկավարը չի պատասխանել, իսկ խմբակցության անդամները հայտարարել են, թե պատասխան ունեն, բայց կոմպետենտ չեն իրենք հայտարարել այդ մասին: Մի բան պարզ է, «նոր» խորհրդարանական ընդդիմության հետ լրագրողների հարաբերությունները շատ են բարդացել հեռախոսազանգերին պատասխանելը, մանավանդ` հոդաբաշխ պատասխան ստանալը գրեթե անհնարին է դարձել: