Օգոստոսի 18-ի առավոտյան Իսպանիայի Գրանադա նահանգում (Անդալուսիայի ինքնավար համայնք) տեղի ունեցած 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երեք մարդ է տուժել։
Տուժածներից երեքը ստացել է թեթև վնասվածք, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Որպես նախազգուշական միջոց՝ Գրանադայի իշխանությունները փակել են բոլոր վարչական շենքերը, թանգարաններն ու մարզահամալիրը։ Կշարունակեն գործել միայն սոցիալական ծառայությունների հաստատությունները։
Տեղական փրկարար ծառայությունները հայտնել են, որ ստացել են տասնյակ ահազանգեր սողանքների և առաջացած ճաքերի վերաբերյալ։ Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, որ փողոցները ծածկված են բեկորներով, տապալված են ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ։
