«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվում է, և գործերն ուղարկում են դատարան, հայտնում է «Մայր Հայաստան» կուսակցությունը:
Կուսակցությունում Թևանյանի և Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթներն ապօրինի են անվանել։ Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն ներկայացնում:
