
«Հարցին՝ այսօր՝ խաղաղության պայմաններում, կրկին կգնա՞ք Արցախ, թե՞ ոչ, ասեմ՝ հնարավորության դեպքում, բնականաբար, չեմ բացառում»,- հայտարարեց ՔՊ-ական Լուսինե Բադալյանը՝ արձագանքելով ընդդիմադիր Էդգար Ղազարյանի հարցին:
Հիշեցնենք՝ Ղազարյանն ասել էր. «2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դուք այցելել էիք Արցախ՝ չնայած երկրում հայտարարված էր ռազմական դրություն: Հավանաբար հայրենասիրական մեծ մղումներն էին ձեզ տարել Արցախ: Հիմա, երբ ասում եք՝ արդեն խաղաղություն է հաստատվել, մտադի՞ր եք խաղաղության պայմաններում առաջիկայում ևս այցելել Ստեփանակերտ»: