ԱՄԱՌ–ը կապարակնքվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց մասնագետներ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ են հայտնաբերել Երևանի Ձորափի փողոցում գործող ԱՄԱՌ ռեստորանային համալիրում և կասեցրել դրա գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։