
«Աբսուրդը հասել է նրան, որ ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնողը Սրբազանի շինծու գործը համեմատում է Բեն Լադենի հետ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի այսօրվա հայտարարությանը: «Իմիջիայլոց, Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000-ից ավելի մարդ: Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել օվկիանոսում մի տեղ՝ առանց գերեզման թողնելով, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,- շարունակեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ իր ելույթում Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ «առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում Բագրատ Սրբազանի ու Բեն Լադենի միջև»: