
«Մալիշկայի բնակիչներն ահազանգում են, որ այնտեղ դիմակավորված անձը գիշերներն անհանգստացնում է իրենց․ մեկ անձին հայտնաբերելը կարո՞ղ է այսքան երկար, ի՞նչն է խանգարում, որ նա արագ հայտնաբերվի»,- ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց լրագրողը։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ընդգրկված են նշված անձի հայտնաբերման գործում։ Այս պահին դեռևս չի հայտնաբերվել»,- պատասխանեց ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։ «Դեպքեր են լինում՝ երկար են տևում, դեպքեր են լինում՝ կարճ, հենց հայտնաբերենք՝ կտեղեկացնենք»,- հավելեց նա։