
«Իմ՝ որպես քրիստոնյա հայի, կրոնական զգացմունքները վիրավորվում են, երբ ՀԱԵ սպասավորն իրեն պահում է մոջահեդի պես, քիչ է մնում՝ ջիհադիստի ժիլետ հագնի»,- շարունակելով ելույթը՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: Ելույթը հարուցեց ընդդիմության դժգոհությունը: Դահլիճից հնչեց Գեղամ Մանուկյանի ձայնը՝ «չհամարձակվե՛ք»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ իր ելույթում Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ «առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում Բագրատ Սրբազանի ու Բեն Լադենի միջև»: