Հայաստանը ներկայացնող Սամվել Տերտերյանը (77 կգ) հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ ըմբիշը 1։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին։
Ըմբիշները հանդիպել էին նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում, որտեղ Տերտերյանը հաղթել էր 4։0 հաշվով։
