«Ռուսներն էլ ասում են՝ հո ձեր պահուստային անվադո՞ղը չենք». Լևոն Քոչարյան

«Ռուսներն էլ ասում են՝ հո ձեր պահուստային անվադո՞ղը չենք». Լևոն Քոչարյան

«Այս ամեն ինչի ֆոնին Նիկոլ Փաշինյանը գնում, (ռուսներին) ասում է՝ դուք մնացեք պահեստային անվադողի պես, նրանք էլ ասում են՝ այդպես չի լինի: Նրանք էլ ասում են՝ այդպես չի լինի: Ես հենց դա եմ ասում, ի՞նչ իմաստ ուներ այդ օրենքն ընդունելը, ինչ է դա տվել ձեզ, մեզ, հայ ժողովրդին: Արտաքին հարաբերություններն այս ձևով չի կարելի առաջ տանել: Այստեղ մեր ճաշակի հարցը չէ: Եվրոպացիներն են հենց հայտարարում, որ մեր երկիրն իրենց չի հետաքրքրում, մենք սահման չունենք, նմանատիպ գործընթացը Վրաստանում սառեցված է: Սա այնքան ակնհայտ է:
…Հռոմի ստատուտը հիշո՞ւմ եք, որ ընդունել էին Ալիևին դատելու համար, դատե՞լ են: Պետք է մտածել՝ ցանկացած որոշում ՀՀ շահերից ինչքանո՞վ է բխում: Մենք պետք է մեջտեղում փորձեինք մնալ, մեզ ոչ ոք ոչ մի տեղից չի բշտում ու ասում՝ կարծիք հայտնի»,- ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Ռուսներն էլ ասում են՝ հո ձեր պահուստային անվադո՞ղը չենք». Լևոն Քոչարյան

Leave a Comment