
ՔՊ-ն ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: Հարցերի փուլն ավարտվել է, պատգամավորները շարունակում են հանդես գալ ելույթներով: Քիչ առաջ ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը. «2018թ., ապրիլի 15, Ֆրանսիայի հրապարակ. մոլեգնում է հեղափոխության շունչը և անգամ մարդը, ով չունի բարձրագույն կրթություն ու իր կրթությունը հավաստող միակ փաստաթուղթը Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատան է, ասում է. «Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն ու որևէ կուսակցական չպետք է լինի որևէ բուհի ռեկտոր: Բուհական ղեկավարությունը պետք է ընտրվի ուսանողների ու դասախոսական կազմի քվեարկությամբ»: Անցել է 8 տարի, ասում ենք՝ բա չհաղթեր էդ հեղափոխությունը, բա չլիներ էս մարդը մեր երկրի վարչապետ ու էսօր գար, վարչապետի որոշումներով ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ Պապիկյանին, Տնտեսագիտականի կառավարման խորհրդից հեռացներ Խաչատուրյանին, Մանկավարժականի կառավարման խորհրդի կազմից՝ Անդրեասյանին և այդպես շարունակ, բայց, փաստորեն չի հաղթել հեղափոխությունը…»,- ասաց Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: