ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական վարժանքներին Վաշինգտոնի մասնակցությունից և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է կրճատել համատեղ զորավարժությունների մասշտաբները:
«Ulchi Freedom Shield» վարժանքները, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զսպմանը, մեկնարկել են երկուշաբթի օրը:
«Հաշվի առնելով իմ շատ լավ հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները դեռ շատ վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական վարժանքներին»,- գրել է Թրամփը «Truth Social»-ում:
Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Սեուլը հրաժարվել է միանալ ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում:
«Ես վերջերս հարցրի Հարավային Կորեայի նախագահին, թե արդյոք նրանք չեն ցանկանում միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործում, ինչին նրանք պատասխանեցին. »«Ոչ, շնորհակալություն!»»:
«Այս վարժանքները ոչ միայն թանկ են նստում, ընդ որում՝ ծախսերի մեծ մասը, ինչպես միշտ, վճարում է ԱՄՆ-ն, այլև բոլորովին անտեղի և թշնամական ազդանշան են հղում մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք սպառնալիք չի ներկայացրել և հարգանք է ցուցաբերել»,- ավելացրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ չեղարկել վարժանքները, որոնք կտևեն առաջիկա 11 օրերը, արդեն ուշ է, որի պատճառով էլ նա պաշտպանության նախարարին հրամայել է «էապես կրճատել» դրանց մասշտաբները:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական հրամանատարությունը համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել՝ նվիրված զորավարժություններին:
