Քուշները ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ է վարել

Քուշները ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ է վարել

Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ պատվիրակ, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի աջակցությամբ մշակված՝ Գազայի հատվածում խաղաղության ծրագրի իրագործումը. BBC-ին հայտնել է պաղեստինցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Եգիպտոսում։ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորել է խմբավորման նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայան։

Հուլիսին Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդը» (Board of Peace) հայտարարել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների «լիակատար զինաթափման» շուրջ համաձայնության հասնելու մասին։

Կիրակի օրը Մերձավոր Արևելքի ութ երկրներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իսրայելի մերժումը՝ ընդունելու այդ ծրագիրը։

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» սկզբում ստեղծվել էր Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու նպատակով, սակայն հետագայում ընդլայնել է իր գործունեության շրջանակը և այժմ, ինչպես պնդվում է, զբաղվում է նաև աշխարհի այլ տարածաշրջաններում առկա հակամարտություններով։

Քուշների բանակցությունները ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ դարձել են նման մակարդակի առաջին հանդիպումը Գազայի հատվածում անցյալ տարի հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment