Բելգորոդի մարզում հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի հրթիռակոծության հետևանքով վեց խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատա�…

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի հրթիռակոծության հետևանքով վեց խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Վիրավորների թվում 14-ամյա երեխա կա։ Երկու տուժածի բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Մյուս վիրավորները, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են Վալույսկի շրջանային հիվանդանոց։

Շուվաևի խոսքով՝ հարվածի հետևանքով նաև շինություն է այրվել, վնասվել է մարդատար ավտոմեքենա։

Leave a Comment