Երևանում օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ/վ-ի։Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո, իսկ…
Երևանում օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ/վ-ի։
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո, իսկ օգոստոսի 19-21-ը՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 20-25 մ/վ-ի։
Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։