Մեծ Բրիտանիայի Էսեքս քաղաքի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա պատմական Սթոու Մերիս օդանավակայանում ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել «Turbulent» թիմին պատկանող թեթև ինքնաթիռի օդաչուն։ Օդաչուն տեղափոխվել է հիվանդանոց։Միջադեպի մասին հաղորդել է «The Sun» թերթը։
Ցածր բարձրության վրա ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել։ Հանդիսատեսի շրջանում վնասվածքներ չեն գրանցվել։ Օդաչուն տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոց, իսկ պատմական օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։
Հաղորդվում է, որ նախատեսված թռիչքները լավ մշակված ծրագրի մաս էին կազմում։ Հետաքննությունը վարում է Օդային վթարների հետաքննության բաժինը (AAIB):
Ավելի վաղ Ամերիկայում ավիաշոուի ժամանակ օդում բախվել էին երկու կործանիչներ։ Երկու ինքնաթիռների անձնակազմի բոլոր անդամները կատապուլտվել և ողջ են մնացել։