Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 16-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 17-20 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ քամու արագությունը կհասնի 18-23 մ/վ-ի։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկային ջերմաստիճանը կլինի +32-ից +34 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +22-ից +26 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +21-ից +25, նախալեռներում՝ +29-ից +31 աստիճան տաքություն։
Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ից +24, Լոռու մարզում՝ +19-ից +22, Տավուշի լեռնային շրջաններում՝ +20-ից +23, նախալեռներում՝ +24-ից +27 աստիճանի։
Արագածոտնի լեռնային շրջաններում կանխատեսվում է +20-ից +23, նախալեռներում՝ +28-ից +33, Արարատի մարզում՝ +30-ից +33, Արմավիրի մարզում՝ +32-ից +34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ից +26, նախալեռներում՝ +32-ից +35 աստիճանի։
Սյունիքի լեռնային շրջաններում կանխատեսվում է +18-ից +21, նախալեռներում՝ +21-ից +25, հովտային շրջաններում՝ +28-ից +31 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է մինչև +25 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
