Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Տոնակատարությունների շրջանակում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ:
Ուկրաինայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ զրույցներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը փոխանցել է ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները հոբելյանի առթիվ՝ ընդգծելով մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում՝ հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում։
Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան՝ կողմերը կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգն ընդլայնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը: