
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով փրկարարներին։
Նախկինում հաղորդվել էր հինգ զոհի մասին։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.7 մագնիտուդ։ Վնասվել են կառավարական և բնակելի շենքեր, դպրոցներ, բժշկական հաստատություններ։ Ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել լքել իրենց տները՝ ցունամիի վտանգի պատճառով։