Խորվաթիայում հզոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Օմիշ քաղաքի մոտակայքում բռնկված անտառային հրդեհները համարվում են երկրի պատմության մեջ ամենախոշոր ու ամենաավերիչ հրդեհներից:
Հարյուրավոր հրշեջներ պայքարում են հրդեհի տարածման դեմ, մարդիկ տարհանվել են։
Անոմալ շոգն ու երաշտը, որոնք գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ, այս ամռանը ամբողջ Եվրոպայում բնական հրդեհների համար իդեալական պայմաններ են ստեղծել, հատկապես Ֆրանսիայում, Իսպանիայում և Հունաստանում։ Բալկանյան տարածաշրջանը նույնպես մի քանի հյուծիչ շոգի ալիք է ունեցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: