11 հազար դոլարանոց տեկիլա՝ ընդամենը 50 հավաքածուով

11 հազար դոլարանոց տեկիլա՝ ընդամենը 50 հավաքածուով

«1800 Tequila»-ն ներկայացրել է 11 հազար դոլար արժողությամբ սահմանափակ թողարկման «Extra Añejo» տեկիլա, որի արտադրությունը սահմանափակվել է ընդամենը 50 հավաքածուով։  «Mono Laberinto Doble»-ը «1800 Colección Tequila» շարքի նոր թողարկումն է։ Տեկիլան ավելի քան երեք տարի հնեցվել է ամերիկյան նոր կաղնու տակառներում, ինչպես նաև այնպիսի ֆրանսիական կաղնու տակառներում, որոնք նախկինում օգտագործվել են իտալական «Amarone» գինու հնեցման համար։

Խմիչքը պատրաստվել է քարե վառարաններում դանդաղ եփված ագավայից։ Ընկերության ներկայացրած համային նկարագրության համաձայն՝ տեկիլան ունի կաղնու, եփված ագավայի, մեղրի, սալորաչրի և վանիլի նուրբ համային երանգներ։

Սակայն 11 հազար դոլարանոց գինու գլխավոր պատճառը ոչ միայն տեկիլան է, այլև դրա տարան։ Շշի փոխարեն օգտագործվել է նիկելապատ դեկանտեր, որի դիզայնը ստեղծել է հայտնի մեքսիկացի նկարիչ Պեդրո Ֆրիդեբերգը։ Դիզայնը ոգեշնչված է եղել նրա՝ ճարտարապետության հետ ունեցած վաղ շրջանի շփումներից։ Ֆրիդեբերգը 1800 Tequila-ի հետ համագործակցել էր դեռ 2017 թվականից։ Mono Laberinto Doble-ը նրա վերջին նախագծերից մեկն է․ նկարիչը մահացել է 2025 թվականի գարնանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment