Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ լեռնային նահանգում սողանքի հետևանքով թունելում տեղի ունեցած վթարից զոհվել է առնվազն 7 շինարար, 13-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, փոխանցել է Al Jazeera-ն։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են բարդ պայմաններում, և այս պահին ևս երեք աշխատակից դեռևս համարվում է անհայտ կորած:
Տարածաշրջանը վերջին օրերին տուժել է հորդառատ մուսոնային անձրևներից, որոնք էլ դարձել են սողանքների պատճառ: Բնապահպանները նախազգուշացնում են, որ Հիմալայան փխրուն շրջաններում իրականացվող այդ մասշտաբի նախագծերը միայն ավելացնում են նման աղետների վտանգը։
