Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը․ ՆԳՆ

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ-ից մանրամասնել են, որ եկեղեցիներից գողության մասին ահազանգն ստացել են օգոստոսի 13-ին։ ՆԳՆ տվյալներով՝ յուրաքանչյուր եկեղեցու պատճառվել է 100 հազար դրամի վնաս։

Նախարարությունից հավելել են, որ ահազանգերին ընթացք է տրվել, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

Leave a Comment