Այն, ինչի համար դուք մեզ գործուղել եք այստեղ, հաջողելու է. Ղազինյանը՝ իրենց ընտրած քաղաքացիներին 

14 Օգոստոսի, 2026

«Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակը չափազանց լայն է։ Այն ընդգրկում է մեր համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարները, ընդերքը, շրջակա միջավայրը, պետական գույքը։

Ուստի այսօր առանձին ոլորտներին անդրադառնալու միջոցով ցանկանում եմ ներկայացնել դրանց կարևորությունը մեր երկրի համար և ամենակարևորը՝ այդ ոլորտներում ճիշտ կարգավորումների միջոցով մեր ցանկացած Հայաստանը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա խմբակցության կողմից առաջադրվել է որպես ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment