Նիկոլը հերթական անգամ փրկեց Պապիկյան Սուրկի հետույքը



Բանակում խաղաղ պայմաններում արձանագրված հերթական կորստի վերաբերյալ տեղեկությանը գրեթե զուգահեռ հայտնի դարձավ, որ ազատման դիմում է գրել ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը: Անմիջապես տեղեկություններ տարածվեցին, որ նրա փոխարեն կարող է նշանակվել նախկին ոստիկանապետ, Նիկոլին կարևոր քաղաքական ծառայություններ մատուցած ու ընդդիմադիր ցույցերը հաջողությամբ ցրած Հովհաննիսյան Արամը, որը, ինչպես հայտնի է, ԱՄՆ էր մեկնել, երկրում չէր:

 

Հատկապես վերջին շրջանում, ինչպս հայտնի է, չափազանց հաճախ են արձանագրվում մահեր, սպանություններ կամ ինքնասպանություններ բանակում: Ընդ որում՝ կա տեսակետ, որ սպանությունների թիվն անհամեմատ մեծ է, ուղղակի դրանք հաճախ մատուցվում են որպես ինքնասպանություն՝ մեղմելու հասարակական արձագանքը: Այս արյունալի իրավիճակի ֆոնին օրհասական էր դարձել պատասպանատվության խնդիրը, և հնչում էին հստակ կոչեր՝ Պապիկյան Սուրիկից հաշիվ պահանջելու: Հեռացնելով ՌՈ պետին՝ Նիկոլը ցանկացել է հենց նրան մեղավոր հռչակել, դարձնել «քավության նոխազ»՝ փրկելու Սուրիկին անձնական պատասխանատվությունից՝ շատ լավ հասկանալով, որ անձամբ նրան պատասխանատվության ենթարակելու դեպքում ՔՊ-ի քաղաքական պատասխանատվության խնդիրն էր սրվելու, այսիքն՝  թեման ավելի գլոբալ էր դառնալու:

 

Հովհաննիսյան Արամի հնարավոր նշանակումը ՌՈ պետի պաշտոնում նպատակ ունի՝ է՛լ ավելի ուժեղացնելու բանակի նկատմամբ  քաղաքակն վերահսկողությունը. Սուրիկին օգնող ձեռքի դերում է  Հովհաննիսյան Արամը հանդես գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment