«Լամա Ռուբոն» հայտարարել է, որ քանի որ նպատակ ունեն Ադրբեջանի հետ հաստատել 100-ամյա խաղաղություն, ուստի արցախցիների վերադարձի հարցը չի կարող աջակցություն ստանալ պետության կողմից. Ղարաբաղի բնակչության վերադարձը որպես պետական նպատակ ձևակերպելը նշանակում է վերածնել հայ-ադրբեջանական հակամարտության տրամաբանությունը:
Ռուբիկի տրամաբանությունը պարզ է՝ չգրգռել Նիկոլին կապիտուլյացիայի ենթարկած Ադրբեջանին՝ միակողմանիորեն հրաժարվելով արցախահայության օրինական իրավունքներից: Սա գուցե ինչ-որ տեղ հանդուրժելի կլիներ, եթե «ժողովրդավարության բաստիոնի» այս զիջողական քայլին Բաքուն պատասխաներ գոնե որոշ չափով համադրելի զիջմամբ: Մինչդեռ Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, ոչ միայն չի փակում հակամարտության էջը, այլև ակտիվորեն գեներացնում է նոր, ագրեսիվ օրակարգ՝ ի դեմս «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի։ Ադրբեջանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանի ինքնիշխան տարածքները ներկայացնում է որպես ադրբեջանական, իսկ հայկական տեղանունները փոխարինում է թուրք-ադրբեջանական անվանումներով՝ հայտարարելով, թե ներկայիս Հայաստանն իրենց հայրնեիքն է, և սա՝ մի դեպքում, երբ «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգն ու արցախահայության օրինական իրավուքնների հարցը իրավական առումով անհամադրելի են:
100-ամյա խաղաղության ախորժակ ունեցող «Լամա Ռուբոն» չի հասկանում, որ երկարատև խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի վախերի, նվաստացման և իրավունքների ոտնահարման վրա, իսկ եթե Ադրբեջանն իսկապես պատրաստվեր հարյուրամյա խաղաղության, ապա Հայաստանի ողջ տարածքը որպես ադրբեջանցիների կորսված հայրնեիք չէր մատուցի, իսկ Բաքվում բռնադատվողներին ու գերիներին ազատ արձակած կլիներ, այլ ոչ թե տանջամահ կաներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: