Հայաստանից ավելի քիչ մարդ է դուրս եկել, քան մուտք գործել․ առաջին կիսամյակի տվյալները

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մուտք գործած մարդկանց թիվը 59 300-ով ավելի է եղել, քան երկրից դուրս եկածների թիվը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի…

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մուտք գործած մարդկանց թիվը 59 300-ով ավելի է եղել, քան երկրից դուրս եկածների թիվը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին մուտքերի և ելքերի տարբերությունը սովորաբար կազմել է 10-15 հազար։

Դրական ցուցանիշ է գրանցվել նաև միայն ՀՀ քաղաքացիների դեպքում։

 Առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 871 409 ՀՀ քաղաքացի, իսկ երկրից դուրս է եկել 870 062-ը։ Այսպիսով՝ մուտքերի թիվը 1 347-ով գերազանցել է ելքերի թիվը։

«Առաջին կիսամյակում ևս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այն բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային աշխատանքներով»,- ասել է Դավթյանը։

Համեմատության համար՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -20 065, իսկ 2024-ին՝ -22 893։

Օտարերկրացիների դեպքում մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է +57 953։ Նախորդ երկու տարիների առաջին կիսամյակներում այդ ցուցանիշը մոտ 35 հազար էր։

Leave a Comment