Էլ ո՞նց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզնից մեկն ասել է՝ սրիկա. Ռուբինյան

Էլ ո՞նց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզնից մեկն ասել է՝ սրիկա. Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ երեկվա միջադեպից հետո ներողություն խնդրելուն, նշել է.

«Որ ասում եք՝ «Ուժեղ Հայաստանը» գար ներողություն խնդրեր կամ պարոն Ղազարյանը, միանշանակ դիվիդենտներ կշահեր, մի մասի մոտ կշահեր, բայց խնդիրն այն է, որ ընդդիմադիր դաշտը, այդ թվում՝ խորհրդարան չանցած ուժերը, հիմա մարգինալ ուժերը, այդ թվում՝ այս դահլիճում ներկա որոշ մարգինալ ուժեր, պարազիտանում են այս թեմայի վրա»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն ասում է՝ «ո՞նց կլինի, ո՞նց կարող է ընդդիմությունը գա, ներողություն խնդրի, օրինակ՝ բարեվարքության խախտման համար, հո դուք բա՞ն չեք»։

«Բայց դա է ռադիկալացման շղթան, որի մասին էիք խոսում։ Որովհետև իրենք ռադիկալացնում են իրենց ընտրողներին, հետո իրենց ընտրողները մտածում են՝ դե այս է, ուրեմն պետք է ներողություն արտահայտությանս համար, հայհոյեն, հետո գալիս են դահլիճ, հասկանում են, որ սենց ապրել էլ չի կարելի, բայց արդեն վերջ։ Էլ ո՞նց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզնից մեկն ասել է՝ սրիկա, մի սրիկա ասել է՝ սրիկա»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment