Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի իրավապահները վնասազերծել են ԱՄՆ-ում բեռնափոխադրումների անվան տակ խոշոր հափշտակություններ և կրիպտոակտիվներով փողերի լվացում իրականացնող…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի իրավապահները վնասազերծել են ԱՄՆ-ում բեռնափոխադրումների անվան տակ խոշոր հափշտակություններ և կրիպտոակտիվներով փողերի լվացում իրականացնող կիբեռհանցագործ խումբ։
•Հայաստանի և Ղազախստանի էկոնոմիկայի նախարարները քննարկել են գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ հայկական գինու, ձկան և պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների ավելացումը։
•Ռուսաստանի Տվերի մարզում խոցված անօդաչուի բեկորները վնասել են Wildberries-ի պահեստը, իսկ ՀՕՊ ուժերը կես օրում ոչնչացրել են 193 ուկրաինական ԱԹՍ։
•ԱՄՆ զինուժը պատերազմի սկզբից ի վեր կորցրել է ավելի քան 1.3 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 45 հարվածային ԱԹՍ, որոնք հեշտ թիրախ են դարձել Մերձավոր Արևելքում։
•Իրանը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ միջնորդավորված բանակցությունները շարունակելու մասին՝ դիվանագիտությունը համարելով առաջնահերթություն։
•Կահիրեի առևտրի կենտրոններից մեկում հելիումի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհից զոհվել է 3, վիրավորվել՝ 17 մարդ։
•ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել ջրային անվտանգության կանոնները՝ տեղեկացնելով, որ Սևանի հանրային լողափերում հսկողության շնորհիվ ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել։