2008-ին աճուրդով օտարված հողամասը կվերադարձվի Ջերմուկ համայնքին

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Ջերմուկ համայնքին կվերադարձվի Գնդեվազ բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողատարածքը։Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի մարտի 20-ին հայց էր ներկայացրել…

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Ջերմուկ համայնքին կվերադարձվի Գնդեվազ բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողատարածքը։

Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի մարտի 20-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ի։ Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել 2008 թվականի հունվարի 27-ին անցկացված աճուրդը և կիրառել դրա անվավերության հետևանքները։

Օգոստոսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցը և անվավեր ճանաչել Գնդեվազում գտնվող 0,3 հա հողամասի աճուրդը։

Անվավեր է ճանաչվել նաև հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողատարածքը կվերադարձվի Ջերմուկ համայնքին։

Leave a Comment