Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն Շվեյցարիայի Սիոն քաղաքում 1։2 հաշվով զիջել է տեղի համանուն թիմին։
«Սիոն»-ը ընդհանուր 3։2 հաշվով հաղթանակով դուրս է եկել Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ և կմրցի «Այաքսի» հետ։
Շվեյցարիայում պատասխան խաղում «Նոա»-ն շատ լավ մեկնարկել է, ինչի արդյունքում Հելդեր Ֆերեյրան իրացրել է 11 մետրանոց գոլը։ Սակայն ընդմիջումից հետո հայկական թիմը չի կարողացել հաղթահարել շվեյցարական թիմի արգելքը։
Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի՝ 2։2 էին խաղացել։
