ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ալմաթիում մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։
«Ներկայացրեցի Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։
Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը։
Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ հարցեր»։
