ԳԹԿ-ն հրապարակել է 2026–2027 ուստարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները

ԳԹԿ-ն հրապարակել է 2026–2027 ուստարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները։


Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։


Ըստ հրապարակված հաղորդագրության, ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։


ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։


«Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղմամբ։


 


Leave a Comment