«Վերին Լարս»-ում երթևեկությունը վերականգնվել է – armeniatoday.am

Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է, և Դարիալի սահմանային անցակետը («Վերին Լարսի» վրացական հատվածը) գործում է սովորականի պես, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությանն տվյալներով՝ Դևդորակի կիրճի անվտանգության տագնապը հանվել է։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ վաղ նախազգուշացման համակարգը փոփոխություններ է արձանագրել Դևդորակի կիրճում գետի հունում։ Տագնապի ազդանշանից հետո «Դարիալի» անցակետում գտնվող բոլոր անձինք տարհանվել են անվտանգ վայր։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունում հստակեցրել են, որ օգոստոսի 13-ին, ժամը 13:45-ից, Վլադիկավկազ – Լարս հատվածում երթևեկությունը կասեցվել է եղանակային պայմանների պատճառով՝ վրացական կողմի առաջարկով։ «Ռոսգրանստրոյ»-ն իր հերթին տեղեկացրել է Ռազմավիրական ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակելու մասին։«Վերին Լարսով» անցնող ճանապարհը Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային երթուղին է։ Սահմանին երթևեկությունը վերջին անգամ փակվել էր ապրիլի 10-ին։

Leave a Comment