«Եղոն», իհարկե, վերջին տխմարը չէ և շատ լավ գիտի այս ամենը



Փորձելով հիմնավորել, թե ինչու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից՝ «Եղոն» մատնանշել է հիմնականում երկու գործոն. նախ՝ ճանաչման հարցը դառնում է առևտրի առարկա, ինչը ՔՊ-ին դուր չի գալիս՝ հաշվի առնելով հատկապես այն, որ փոխհատուցման խնդիր, ըստ էության, չի բարձրացվոււմ, հետևաբար՝ հայտնի չէ գերնպատակը, ապա՝ ճանաչել-չճանաչելը կանխարգելման ամենաարդունավետ գործիքը չի հանդիսանում:
 
«Եղոն», փաստորեն, դեռ չի հասկացել, որ Ցեղապանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվելը կամ երկրորդական պլան մղելն ինքնաբերաբար չի չեզոքացնում երրորդ երկրների քաղաքական առևտուրը Թուրքիայի հետ, այլ ընդամեը Հայաստանին զրկում է այդ գործընթացի վրա ազդելու սեփական լծակից։ Այսինքն՝ առևտուր այսպես թե այնպես լինում է, բայց արդեն առանց Հայաստանի: Մյուս կողմից՝ արտաքին օրակարգից այս հարցի հանումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընկալվում է որպես ճնշման արդյունք. նրանք իրենց հաղթող են զգում, ինչը վերջնարդյուքնում հանգեցնում է ավելի հեռուն գնացող պահանջների ներկայացմանը, ինչին ականատես ենք դառնում հենց հիմա:
 
Բացի այդ՝ կա նաև Սփյուռքի հետ հարաբերությունների հարցը. Ցեղասպանության ճանաչման թեման առավելապես շոշափում է Սփյուռքի շահերը, դա այն առանցքն է, որի շուրջ համախմբվել է Սյփյուռքն ու բյուրեղացել: Եղոյան Արմանի նախանշած ճանապարհը խորացնում է վստահության ճգնաժամը Հայաստանի իշխանությունների և սփյուռքյան կառույցների միջև, ինչն էլ Էրդողանի երազանքն է. այդպես ավելի հեշտանում է Հայաստտանի ոչնչացման գործը գլուխ բերելը:
 
Ինչ վերաբերում է կանխարգելմանը, ապա նկատենք, որ ոչ ոք չի կարող հերքել այն իրողությունը, որ անցյալի հանցագործությունների ժխտումը կամ մոռացումը ծնում է նոր հանցագործություններ։ Ճիշտ  է՝ 100%-անոց երաշխիքներ չկան, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի ժխտողականության դեմ պայքարի բացակայությունն ակնհայտորեն հեշտացնում է թուրքերի գլխավոր նպատակը:
 
Եղոն, իհարկե, վերջին տխմարը չէ, շատ լավ գիտի այս ամենը, ուղղակի քանի որ խնդիր ունի՝ Նիկոլին քծնելու ու իր գոյությունը Հակոբայն Աննայի աչքում արդարացնելու, ուստի ստիպված է հանդես գալ քըլըչահաճո հայտարարություններով, ինչն ուղղակի նողկալի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment