Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին

Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ավտոմատ համակարգը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։Անվտանգության…

Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ավտոմատ համակարգը։ 

Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Անվտանգության կանոնների համաձայն՝ մաքսակետի ամբողջ անձնակազմը՝ սահմանապահները, մաքսավորներն ու մյուս աշխատակիցները, անմիջապես տարհանվել են։

Որպես կանխարգելիչ միջոց՝ Գվելեթի գյուղի մոտ ամբողջությամբ դադարեցվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։

Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ օգոստոսի 13-15-ը Վրաստանում սպասվում է եղանակի կտրուկ վատթարացում, հնարավոր է տարերային աղետ:

Leave a Comment