Կոնյակի 3 արտադրատեսակ չի բավարարել սահմանված չափանիշներին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում բացահայտել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործունեություն իրականացնող ընկերության՝ «Armenian cognac/Հայկական կոնյակ» գրառմամբ վաճառվող երեք արտադրատեսակները մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն բավարարում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի սահմանած պահանջներին։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ հիշյալ արտադրանքների բաղադրության մեջ առկա է եղել ոչ խաղողային ծագման սպիրտ։

Խոսքը հետևյալ արտադրատեսակների մասին է՝

«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0․5 լ, 40%,

«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0․5 լ, 40%,

«ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0․5 լ, 40% ։

Տնտեսավարողի դրսևորած վարքագիծը գնահատվել է որպես սպառողների շահերի խախտում, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ, և վերջինիս նկատմամբ տուգանք է նշանակվել։

Հանձնաժողովը հանձնարարել է դադարեցնել նշված ապրանքների վաճառքը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանց իրացման պարագայում՝ գրավոր կերպով հետ կանչել դրանք։

Leave a Comment