«Հաղարծին» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին պատկանող «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր) վերահսկողական միջոցառումի արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար:

Ի մասնավորի՝

– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

– արտադրամասի պահեստային մասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից․ պատերի մակերևույթը եղել է քարից, առանց երեսապատման։

Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment