Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արմեն Գրիգորյանին։• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արմեն Գրիգորյանին։
• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կրկին կենտրոնանալու է հեղափոխության օրակարգի, այդ թվում՝ ստվերային տնտեսության կրճատման վրա։
• Հայաստանը նպատակ ունի հասնել էներգետիկ լիարժեք անկախության՝ միաժամանակ պահպանելով միջազգային էներգետիկ առևտուրը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հնարավոր համագործակցությունը։
• Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիր չունի, սակայն ձգտում է չկորցնել միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունը։
• ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է զինծառայողի դի, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։
• Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի վաճառքի սահմանափակումներ են ներդրվել՝ վառելիքի հնարավոր նոր ճգնաժամի ֆոնին։
• Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ-ից դիվանագիտական ուղիներով չի ստացել ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ Զելենսկու առաջարկները։