Փոփոխություն է կատարվելու ԱԽ քարտուղարի պաշտոնում

Փոփոխություն է կատարվելու ԱԽ քարտուղարի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել փոփոխություն կատարել Անվտանգության քարտուղարի պաշտոնում։

«Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիների այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- նշել է վարչապետը։

Արմեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի և համատեղ աշխատանքի համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր գործընկերներին»,- շեշտել է Արմեն Գրիգորյանը։

Radar Armenia-ի տեղեկություններով՝  ՀՀ ԱԽ քարտուղար կնշանակվի Ալեն Սիմոնյանը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment